Փարիզում ահաբեկչական գործողություններ իրականացրած հանցագործներից մեկի մայրը հարցազրույց է տվել: Կինը հայտնել է, որ որդին չի ցանկացել որևէ մեկին սպանել: Կինը նշում է, որ տղան սթրեսի մեջ է եղել և հնարավոր է, որ այդ պատճառով է ինքնասպան եղել:
Հայտնի է, որ Իբրահամ Աբդեսլամը 31 տարեկան էր: Նա ինքնասպան էր եղել Բատակլան թատրոնի մոտ՝ ինքն իրեն պայթեցնելով:
Նրա եղբորը՝ Մուհամեդ Աբդեսլամին, ոստիկաններն արդեն ձերբակալել են:
Ոստիկանները, ցավոք, չեն կարողացել գտնել նրանց երրորդ եղբորը: Հայտնի է, որ Սալահն անցել է Բելգիայի սահմանն այն բանից հետո, երբ ձերբակալել են նրա եղբորը: