Կարևոր իրադարձություններ

ԿԲ նախագահի նոր տեղակալի աշխատավարձը կկազմի ամսական 2 մլն դրամ

16 Նոյեմբեր, 2015 17:33
ԿԲ նախագահի նոր տեղակալի աշխատավարձը կկազմի ամսական 2 մլն դրամ

Կենտրոնական բանկի նախագահի նոր տեղակալի աշխատավարձը կկազմի տարեկան կտրվածքով 25 միլիոն դրամ, ինչն ամսական կազմելու է 2 միլիոն դրամ: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

«Հնարավո՞ր է, որ այդ 25 միլիոն դրամը, որը գնալու է ԿԲ նոր տեղակալի աշխատավարձի համար, տրամադրվի օնկոլոգիական հիվանդություններ ունեցող, հաշմանդամի ու սոցիալապես անապահովների՝ թվով 500 մարդու համակարգչային տոմոգրաֆիայի հետազոտության համար»,- հետարքրքվեց ԲՀԿ-ական պատգամավորը:

Ի պատասխան ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն ասաց, թե Կենտրոնական բանկի օրենքի 14-րդ հոդվածով, որը ընդունվել է ԱԺ կողմից, սահմանվում է, որ պետք է բանկային վարձատրության միջին չափին համապատասխան աշխատավարձ վճարել:

«Մեր աշխատավարձերը օրենքով են ֆիքսված: Լինելով Կենտրոնական բանկ, մենք ունենք նաև տարբեր հաշիվներ: Կան ավանդային հաշիվներ, մեր աշխատավարձերի մի մասը գնում է դրանց, հետո աշխատողը ծախսում է: Միջինց ցածր տոկոսադրույք է, բայց այդպես է, բնորոշ է կենտրոնական բանկերին և այստեղից ևս եկամուտներ ունեն մեր աշխատակիցները»,- նշեց նա:

Լրահոս

Դիտել ավելին