Կարևոր իրադարձություններ

Փարիզի ահաբեկչությունների կապակցությամբ Վենետիկյան փառատոնի հյուրերին կստիպեն հանել դիմակները

16 Նոյեմբեր, 2015 18:10
Փարիզի ահաբեկչությունների կապակցությամբ Վենետիկյան փառատոնի հյուրերին կստիպեն հանել դիմակները

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իտալիայի հյուսիսում գտնվող Վենետո մարզի նահանգապետ Լուկա Ձայան Փարիզի ահաբեկչություններից հետո առաջարկել է ուժեղացնել Վենետիկ մուտք գործողների նկատմամբ վերահսկողությունը և պարզել Վենետիկյան հայտնի փառատոնի բոլոր հյուրերի ինքնությունը։

Այս անգամ այդ փառատոնը մեկնարկելու է 2016 թվականի հունվարի 23-ին։ Ամեն տարի այդ ժամանակ աշխարհի տարբեր երկրներից Վենետիկ են ժամանում միլիոնավոր զբոսաշրջիկներ, որոնք փառատոնի ժամանակ կրում են հատուկ հանդերձներ ու դիմակներ։ Այդ դիմակներն ամբողջովին կամ մասնակի փակում են նրանց դեմքերը, ինչը և մտահոգել է Ձայային։ Նա չի բացառել, որ ԴԱԻՇ-ը կփորձի հարվածել նաև Իտալիային՝ հայտարարելով, որ իրեն այլևս չի զգում անվտանգ։

Նա առաջարկել է քննարկել Վենետիկյան փառատոնի անվտանգության ապահովման միջոցները՝ նշելով, որ քաղաքն ունի երկու մուտք, որոնցից կարող են մարդիկ մտնել քաղաք։ Ձայան կարևորել է քաղաք մուտք գործողներին մետաղորսիչներով նախապես ստուգելը, և որ այդ գործընթացի ժամանակ յուրաքանչյուր ոք հանի իր դիմակը։

Լրահոս

Դիտել ավելին