Կարևոր իրադարձություններ

Էդվարդ Նալբանդյանը գրառում է կատարել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը բացված սգո մատյանում

16 Նոյեմբեր, 2015 18:38
Էդվարդ Նալբանդյանը գրառում է կատարել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը բացված սգո մատյանում

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 16-ին այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն՝ հարգելու Փարիզում իրականացված ահաբեկչությունների զոհերի հիշատակը և գրառում կատարելու սգո մատյանում: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:

Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարարը հանդես էր եկել հայտարարությամբ` դատապարտելով Փարիզում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչությունը: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Հայաստանը Ֆրանսիայի կողքին է: Խստորեն դատապարտում ենք Փարիզում իրականացված մարդատյաց ահաբեկչական գործողությունները։ Ցավակցում և մեր զորակցությունն ենք հայտնում Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին: Ահաբեկչության դեմ պայքարը ողջ քաղաքակիրթ աշխարհի պայքարն է»։

Լրահոս

Դիտել ավելին