Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր ժամը 16.00-ից հետո Ադրբեջանում ամբողջովին դադարել է աշխատել համացանցը։ Նախնական տեղեկություններով՝ համացանցի աշխատանքի խափանումը կապված է տեխնիկական խնդիրների հետ, որոնք առաջացել են Delta Telecom պրովայդերի մոտ։
«Մետրոնետ» ընկերությունը գործակալության թղթակցին հայտնել է, որ ողջ երկրում խնդիրներ կան համացանցի հետ կապված։ Ընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ խափանումը գրանցվել է ժամը 16.05-ին։ Գործակալության զրուցակիցն ընդգծել է, որ Ադրբեջանում նման բան տեղի է ունենում առաջին անգամ։