Կարևոր իրադարձություններ

Շրջակա միջավայրին հասցվել է 1.03 մլն դր. ընդհանուր գումարի վնաս

16 Նոյեմբեր, 2015 21:22
Շրջակա միջավայրին հասցվել է 1.03 մլն դր. ընդհանուր գումարի վնաս

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 09–13.11.2015թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 300.0 հազ. դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 5 որոշում և հաշվարկվել է 1.03 մլն դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

 Ինչպես տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Տավուշի տարածքային բաժնի վարույթ հանձնված 3 գործի քննության արդյունքում 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0 հազ. դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 1.0 մլն դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից տնտեսավարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դրամ վարչական տուգանքի որոշում: Փայտանյութի ապօրինի տեղափոխում Գեղարքունիքի տարածքային բաժնի շրջայցերի ընթացքում հայտնաբերած խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դրամ վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30.0 հազ. դրամ շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ապօրինի որս

Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության և Երևանի տարածքային բաժնի կողմից համատեղ իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է տիրազուրկ 99.5կգ /186 հատ/ “սիգ” տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Երևանի Ն. Տիգրանյանի անվան տեսողական խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց, “Զատիկ” երեխաների աջակցության կենտրոն ՊՈԱԿ, Ա. և Պ. Աբրահամյանների և Նոր-Նորքի բարեգործական ճաշարաններ, “Նորքի տուն-ինտերնատ” ՊՈԱԿ: Լոռու տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավված տիրազուրկ 25 հատ “սիգ” տեսակի ձուկը սահմանված կարգով հանձնվել է Վանաձորի մանկատուն: Շիրակի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավված տիրազուրկ 9.0 կգ./18 հատ/ “սիգ” տեսակի ձուկը սահմանված կարգով հանձնվել է Գյումրու “Երեխաների տուն” ՊՈԱԿ: Ընդհանուր առմամբ, ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 500.0 հազ. դրամ:

Լրահոս

Դիտել ավելին