WikiLeaks կայքը Սպիտակ տան կոռուպցիայի մասին 30 ժամանոց գաղտնի ձայնագրություններ է հրապարակել, գրում է gazeta.ru-ն:
Բազմամիլիարդանոց կոռուպցիոն սկանդալի մեջ ներգրավված են ԱՄՆ նախագահների վարչակազմերի 13 պետական ծառայողներ, նրանցից 10-ը գործող նախագահ Բարաք Օբամայի վարչակազմից են, 3-ը՝ նախկին նախագահ Ջորջ Բուշ Կրտսերի վարչակազմից: Ներկա պահին ԱՄՆ արդարադատության բաժնի և չորս գլխավոր տեսուչների կողմից հետաքննություն է տարվում:
WikiLeaks-ի տվյալներով՝ կոռուպցիոն սկանդալն առնչվում է AbilityOne ամենամյա ծրագրին, որի համաձայն 3 մլրդ դոլար նախատեսված էր սահմանափակ հնարավորություններով ավելի քան 50 հազար մարդու աշխատավարձի համար: Այդ գումարի մեծ մասը տարեկան մոտ 2․3 մլրդ դոլար, Source America ոչ առևտրայի կազմակերպության միջոցով փողանցվում է այլ գործընկերների:
WikiLeaks-ի տեղեկացմամբ՝ այդ գումարի գրեթե կեսը փոխանցվում է ոչ թե հաշմանդամներին, այլ կազմակերպությունների, որոնք աշխատանքի են վերցնում թեթև հաշմանդամություն ունեցողներին, ոչ թե ծանր հիվանդությամբ տառապողներին: Արդյունքում, հարկատուների տրամադրած միջոցները մեծացնում են կազմակերպությունների շահույթը: