Կարևոր իրադարձություններ

Փարիզի ահաբեկչությունից ողջ մնացած աղջիկն ուղերձ է հղել ողջ մարդկությանը.Armlur.am

16 Նոյեմբեր, 2015 21:24
Փարիզի ահաբեկչությունից ողջ մնացած աղջիկն ուղերձ է հղել ողջ մարդկությանը.Armlur.am

Armlur.am-ը գրում է.

Փարիզի ահաբեկչությունից ողջ մնացած աղջիկը՝ Իզաբել Բոդերին, ուղերձ է հղել ողջ մարդկությանը: Ահաբեկչություններից մեկ օր անց աղջիկը Facebook սոցցանցի իր էջում հաղորդագրություն է տարածել, որում ներկայացրել է ողբերգության մանրամասները, ինչպես նաև կոչ արել պայքարել ահաբեկիչների դեմ: «Ես երբեք չեմ մտածել, որ նման բան կարող է տեղի ունենալ: Պարզապես ուրբաթ օր էր, մենք հավաքվել էինք ընկերներով: Մենք այնքան երջանիկ էինք, պարում էինք, ծիծաղում, դա հրաշալի երեկո էր: Նույնիսկ այն ժամանակ, երբ համերգասրահ ներխուժեցին մարդիկ և սկսեցին կրակել, մենք մտածեցինք, թե դա շոուի մի մասն է, իսկ ընկնողները մարդիկ են, ովքեր մահացած են ձևանում: Սակայն հետո մենք ամեն բան հասկացանք…»,-գրում է Իզաբելը: Ողջ մնալու համար նա մահացած է ձևացել, սակայն խոստովանել է, որ այդ պահին չի հասկացել, թե ինչ է անում: Աղջիկը մնացել է զոհվածների մարմինների վրա մոտ կես ժամ՝ փորձելով աննկատ շնչել և չլացել: «Ողջ կյանքս կհիշեմ այդ մարդասպանների անմարդկային դեմքերը: Անմեղ մարդկանց մահը նրանց ոչինչ չտվեց, պարզապես աշխարհում չարիքն ավելացավ: Նրանք չեն կոտրի և չեն վախեցնի մեզ: Նրանք կենդանիներ են, մենք՝ մարդիկ»,-հավելում է ահաբեկչության ականատես աղջիկը: 

Լրահոս

Դիտել ավելին