Կարևոր իրադարձություններ

Հրանտ Դինքի մարդասպանը ցանկանում է մասնակցել դատալսումներին ու վկայություն տալ

16 Նոյեմբեր, 2015 21:31
Հրանտ Դինքի մարդասպանը ցանկանում է մասնակցել դատալսումներին ու վկայություն տալ

Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի փոխանցմամբ՝ թերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության համար տևական ազատազրկման դատապարտված Օգյուն Սամասթը նամակ է հղել Ստամբուլի՝ ծանր հանցանքները քննող 5-րդ դատարանին։

Իր նամակում Սամասթը նշել է, որ ցանկանում է մասնակցել Դինքի սպանության վերաբերյալ գործի դատալսումներին ու ցուցմունք տալ։ Ներկա դրությամբ Սամասթը գտնվում է Քոջայելիի F տիպի բանտում։ Նա ազատազրկման մեջ է գտնվում շուրջ 9 տարի։

Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը Օգյուն Սամասթի կողմից սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում: Սամասթը ծնվել է 1990 թվականին Տրապիզոնում։

2011 թվականի հուլիսի 25-ին Ստամբուլի՝ անչափահասների ծանր հանցագործությունները քննող 2-րդ դատարանը «ծրագրված սպանություն իրականացնելու համար» (21 տարի և 6 ամիս) և «ապօրինի ճանապարհով զենք կրելու համար» (1 տարի և 4 ամիս և 600 թուրքական լիրա տուգանք) Սամասթին դատապարտել է 22 տարի և 10 ամիս ազատազրկման:

Ի դեպ, սրանից առաջ հաղորդվել էր, որ Հրանտ Դինքի սպանության գործը հետաքննող դատախազը կարող է պաշտոնանկ արվել, և որ նրա դեմ հետաքննություն է սկսվել։

Լրահոս

Դիտել ավելին