Կարևոր իրադարձություններ

Ինչպես ոճային հագնվել ձմռանը (լուսանկարներ)

16 Նոյեմբեր, 2015 23:16
Ինչպես ոճային հագնվել ձմռանը (լուսանկարներ)

Wnews.am-ը գրում է.

Երբ դրսում -5 աստիճան ցուրտ է, միակ ու կարևոր պայմանը տանից դուրս գալիս տաք հագնվել է, այս դեպքում երկրորդ պլան են մղվում ոճային ու գեղեցիկ լինելու մասին մտքերը: Իսկ ինչ կլինի, եթե փորձենք այս երկուսը համատեղել, փորձենք և տաք հագնվել, և գեղեցիկ տեսք ունենալ: Չէ որ ցանկության դեպքում, ոչինչ անհնար չէ: Եթե իսկապես որոշել եք գեղեցիկ տեսք ունենալ ցուրտ եղանակին,Wnews.am -ը կասի, թե ինչպես:

Ինչպես ընտրել վերարկու. Կարևոր չէ ինչպես է այն երևում  մոդելների հագին, կարևորը, որ այն ձեր հագին իդեալական լինի: Չեզոք գույները լավագույն տարբերակն են՝ սև, մոխրագույն, շագանակագույն: Կարող եք ընտրել սպիտակը, միայն թե պատրատ պետք է լինեք պարբերաբար մաքրման տանել այն, քանի որ  սպիտակ վերարկուն  հաճախ է կեղտոտվելու, բացի այդ պետք է ուշադիր լինել ինչ տեսք ունեք դուք դրանում, սպիտակը սովորաբար գիրացնում է: Ընդհանրապես, ամենագլխավորը, որ ձեր վերնահագուստը  չափսերով ձեզ  չմեծացնի: Ուշադրություն պետք է դարձնել գրպաններին, մեծ գրպաններն անտեղի են: Լավ տարբերակ է գոտիով վերարկուն, որը բացի այն, որ նորաձև է, նաև ընդգծում է իրանը և կանացիություն հաղորդում: Գունավոր վերարկուները ևս արդիական են: Եթե ուզում եք վառ կերպար ստանալ, համադրեք դրանք կոնտրաստային գույների հետ և կրեք սպորտային կոշիկների հետ: Կերպարին կոկիկ տեսք է հաղորդում վերարկուի տակից երևացող վերնաշապիկի սպիտակ օձիգը:Այս սեզոն շատ ակտուալ են երկար վերարկուները, որոնք, համաձայնեք, իդեալական տարբերակ են մեր առջև դրված խնդիրը լուծելու համար.տաք և նորաձև:

        

Գլխարկներ. Ձմռանն ամենաակտուալ  և անհրաժեշտ աքսեսուարը գխարկներն են: Բոլորովին պարտադիր չէ, որ գլխարկի գույնը համապատասխանի ձեր հագուստի հետ, այն կարող է բոլորովին այլ գույնի լինել և ավելի վառ դարձնել ձեր կերպարը: Նորաձև են բոլոր տեսակի գլխարկները, միայն թե դրանք համապատասխանեն ձեր դեմքին: Ի դեպ՝ պարտադիր չէ նաև, որ գլխարկն ու ձեր հագուստի կտորը համապատասխանեն միմյանց, հանգիստ կարող եք մորթյա վերարկուի հետ դնել գործած գլխարկներ և հակառակը: Շատ ակտուալ են լայնեզր գլխարկները:       Շարֆ. Շարֆը կարող է ինչպես լրացնել ձեր կերպարը, համապատասխանեցնելով միմյանց ձեր հագուստում առկա երանգները, այնպես էլ՝ կարող է բոլորովին այլ գույն ունենալ՝ կոնտրաստ ստեղծելով ձեր հագուստի գույնի հետ: Շատ ակտուալ են երկար շարֆերը:     

Ձեռնոցներ. Կաշվե երկար ձեռնոցները միշտ ակտուալ են և կերպարին շքեղություն են հաղորդում: Դրանք նաև տաք են: Կաշվե կարճ ձեռնոցներն առավել հարմար են առօրյա կերպարների դեպքում: Խուսափեք չափից դուրս զարդարված, փայլերով-քարերով ձեռնոցներից:     

Լրահոս

Դիտել ավելին