CNBC-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահի պոտենցիալ թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սիրիայում ԴԱԻՇ-ի դիրքերը թուլացնելը պետք է իրականացվեր Փարիզի ահաբեկչություններից շատ առաջ։
Թրամփի խոսքերով՝ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները պետք է կտրեին ԴԱԻՇ-ի ֆինանսավորման աղբյուրները, ինչն առաջին հերթին վերաբերում է նավթային ու բանկային ոլորտներին։ Թրամփը հայտարարել է, որ նավթը ԴԱԻՇ-ի համար հանդիսանում է հարստության զգալի աղբյուր։ Նա հիշեցրել է, որ երկու տարի շարունակ կոչ է արել թուլացնել խմբավորման ֆինանսավորումը։
Թրամփի խոսքերով՝ ԱՄՆ ներկայիս նախագահ Բարաք Օբաման թույլ է, և անարդյունավետ է պայքարում ահաբեկչության դեմ։ Նա ԱՄՆ նախկին պետքարտուղար, Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պոտենցիալ թեկնածու Հիլարի Քլինթոնին մեղադրել է Մերձավոր Արևելքի խնդիրներում զգալի ներդրում ունենալու համար։