Կարևոր իրադարձություններ

Ինչու՞ Բրյուսելի արվարձանը դարձավ Եվրոպայում արմատականության կենտրոնը

16 Նոյեմբեր, 2015 23:22
Ինչու՞ Բրյուսելի արվարձանը դարձավ Եվրոպայում արմատականության կենտրոնը

Ֆրանսիայի իրավապահ մարմինները ենթադրում են, որ Փարիզում կատարված ահաբեկչությունները կազմակերպվել են Բրյուսելի արվարձանում, որտեղ ապրել է ահաբեկիչներից առնվազն մեկը:

Ինչպես հաղորդել է Բելգիայի ներքին գործերի նախարար Յան Ժամբոնը, Բրյուսելի Մոլենբեկ խաղաղ աշխատանքային արվարձանը դարձել է «մայրցամաքային Եվրոպայում իսլամի քաղաքական մայրաքաղաքը»: 

«BBC Newsday»-ը զրուցել է Էնդրյու Հիլիգանի հետ, ով ծանոթ է բելգիական մայրաքաղաքի այդ շրջանին:

Ըստ Հիլիգանի՝ Մոլենբեկը Բրյուսելի համեմատաբար աղքատ թաղամասերից է, որտեղ ապրում է մոտ 100 հազար մարդ: Նրանց 25-30 տոկոսը մուսուլմաններ են: 

Շատ հարձակումներ կազամկերպվել են հենց Մոլենբեկում: Դա ունի երկու պատճառ: Առաջինը այն է, որ ոստիկանության համար շատ դժվար է այնտեղ աշխատել, քանի որ բավական շատ է ստվերային տնտեսությունը, իրավապահների աչքից հաճախ են վրիպում թմրանյութերի վաճառքը, տարբեր մանր հանցագործություններ, զենքի վաճառքը:

Երկրորդ խնդիրն այն է, որ Մոենբեկը գտնվում է և՛ բելգիական, և՛ հոլանդական իրավասության տակ: Այն գտնվում է Ֆլանդրիայի և Վալոնիայի սահմանին:

Բելգիան, ընդհանրապես, համայնքներով կառավարվող երկիր է, քանի որ խնդիրների մեծ մասը լուծվում է տեղական մակարդակում և շատ քիչ բան է հասնում դաշնային կառավարությանը: Այդ է պատճառը, որ ժամանակին Բելգիան մեկ տարի ապրեց առանց դաշնային կառավարության: Սակայն սա ունի նաև իր թույլ կողմը, քանի որ պետական անվտանգության լուրջ հարցերում կառավարությունը հաճախ թերանում է, ինչի վկայությունն է հենց Մոլենբեկը:

Լրահոս

Դիտել ավելին