Կարևոր իրադարձություններ

Նոնա Թելոյանի ամուսնու քայլը խանդի հողի վրա

17 Նոյեմբեր, 2015 00:30
Նոնա Թելոյանի ամուսնու քայլը խանդի հողի վրա

Bravo.am-ը գրում է.

Նոնա Թելոյանն, ով հեռուստադիտողին առավել հայտնի է «Քաղաքում» սերիալում Սվետիկի դերակատարմամբ,  այսօր նկարահանվում է Շանթի «Սահմանին»  բազմասերիանոց ֆիլմում, նաեւ իր ուժերն է փորձում որպես հաղորդավարուհի: Նա BRAVO.am-ին պատմել է ինչպես աշխատանքային նորությունների, այնպես էլ նորաստեղծ ընտանիքի մասին:  

 
Դավիթ Հակոբյանը եւ Նոնա Թելոյանը
 


«Նկարահանումներին զուգահեռ զբաղված եմ Վահե Շահվերդյանի բեմադրած «Ապուշը» ներկայացման մեջ, ինչպես նաեւ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան թատրոնում խաղում եմ «Չար ոգի» ներկայացման մեջ` կերտելով իմ ամենաստացված դերը, որով մասնակցել եմ հյուրախաղերի»,-ասել է Նոնան:

Երիտասարդ դերասանուհին հունիսին ընտանիք է կազմել, իսկ ամուսնուն` Դավիթ Հակոբյանին, հանդիպել է աշխատանքի բերումով.«Երկու տարի առաջ միասին պետք է մանկական ներկայացման մեջ խաղայինք: Թեեւ նա մասնագիտությամբ դերասան չէ, սակայն ավարտել է Կամերային թատրոնի ստուդիան: Երկու ամիս ընկերություն անելուց հետո անմիջապես նշանվեցինք, քանի որ երկրպագուների առումով վատ իրավիճակ էի ստեղծել նրա համար:): Իսկ այս տարվա հունիսի 28-ին ամուսնացանք: Հայկական ավանդական հարսանիք ենք արել` այցելելով նաեւ Բաղրամյան պողոտա, որտեղ այդ օրերին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիա էր»:

 
Դավիթ Հակոբյանը եւ Նոնա Թելոյանը
 


Դերասանուհին մեզ հետ զրույցում պատմել է, որ Դավիթը խանդի հողի վրա որոշել է դերասան դառնալ.«Մի անգամ թատերագետ Նվարդ Ասատրյանն ասաց այդ մասին:): Ես խաղում էի «Ապուշը» ներկայացման մեջ, եւ որպեսզի շարունակեի խաղալ, Վահե Շահվերդյանը նաեւ ամուսնուս դեր տվեց: Ու պետք է ասեմ, որ նրա առաջին խաղը բավական ստացված էր»:

 

 

Դերասան-ամուսիններն այս շրջանում վարում են Հ3-ի առավոտյան ծրագիրը. «Բնականաբար, ամեն օր ուղիղ եթերում լինելն այնքան էլ հեշտ չէ. խմորումների փուլում ենք, սովորում ենք: Մտավախություն ունեի, որ չեմ կարողանա, բայց մեր մասնագիտությանը մոտ բաները կարելի է փորձել, իսկ մյուս ոլորտներից պետք է հեռու մնալ ու չաղավաղել: Ի դեպ, եթերում չենք բարձրաձայնում, որ ամուսիններ ենք, նույնիսկ եղել է դեպք, որ Դավիթին խնդրել եմ ողջունել կնոջը:): Արձագանքները հիմնականում «ֆեյսբուքյան» էջի միջոցով ենք ստանում, եթե այդ օրը մի բան այն չի լինում, անմիջապես արձագանքում են, ինչն էլ նշանակում է, որ հետեւում են մեր հաղորդմանը»:

Նոնա Թելոյանի խոսքով` դժվարություններ ունի հիմնականում առավոտյան շուտ արթնանալու հետ կապված, քանի որ հղի է եւ պատրաստվում է առաջին անգամ մայրանալ:): 

Լրահոս

Դիտել ավելին