1in.am-ը գրում է.
Այսօր երեկոյան Կոտայքի մարզի Հանքավանի Տաք ջուր հանգսավայրում անհայտ անձը Հանքավանի Տաք ջուր հատվածում կրակոցներ է արձակել Nissan Teana մակնիշի 21 VA 777 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ՝ մահացու վիրավորելով երեք հոգու: Նրանցից մեկը տեղում մահացել է, մյուս երկուսը մահացել են հիվանդանոցում: Այս մասին տեղեկացրել է shamshyan.com-ը:
Որոշ տեղեկություններով՝ մահացածներից երկուսը հարազատ եղբայրներ են: Նրանց հայրը Հրազդանում ժամանակին հայտնի գործարար, այժմ սնանկացած ու պարտքեր ունեցող Ֆրունզ Գալստյանն է:
Մեզ հասած տեղեկություններով՝ Ֆրունզ Գալստյանը ժամանակին Հրազդանում բանկի կառավարիչ է եղել և հաջողակ գործարար, սակայն մի քանի տարի առաջ նրա գործերը թարսվել են ու նա պարտքերի տակ է ընկել՝ կորցնելով բիզնեսը:
Հրազդանի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ սպանված եղբայրներից մեկը նախկինում դատված է եղել ու երբեմն աչքի է ընկել անհավասարակշիռ վարքով:
Թե ով է երրորդ սպանվածը, մեզ հայտնի չէ: