Կարևոր իրադարձություններ

Ո՞վ է Էդուարդ Շարմազանովի կինը. ֆոտոշարք

17 Նոյեմբեր, 2015 00:10
Ո՞վ է Էդուարդ Շարմազանովի կինը. ֆոտոշարք

Wnews.am-ը շարունակում է ներկայացնել հայ քաղաքական գործիչների կանանց։ Այս անգամ ներկայացնում ենք ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի կնոջը։
Լիլիթ Դավթյանը ղեկավարում է Henaran.am կայքն ու համանուն մամուլի ակումբը։

lili
Էդուարդ Շարմազանովի եւ Լիլիթ Դավթյանի առաջին ժամադրությունը տեղի է ունեցել 1996-ի մայիսի 11-ին։
Իսկ մինչ այդ առաջին անգամ հանդիպել են ցույցի ժամանակ։

10405627_1628118757420785_183347941097979823_n
«Ուսանող էինք. երրորդ կուրս էի, կինս՝ առաջին: Այն ժամանակ արդեն ուսանողական շարժման լիդերներից էի, և մենք նախագահական նստավայրի մոտ ուսանողական մեծ ակցիա իրականացրինք. տասնհինգ հոգով հացադուլ արեցինք: Ես ել նստեցի հացադուլի և քառասունութ ժամ հացադուլ հայտարարեցի: Շատ էրեխեք եկել էին, որպեսզի մեզ երկրպագեն, այդ մարդկանց մեջ էր նաև իմ ապագա կինը, ում հետ այնտեղ ծանոթացա ու հասկացա, որ ինքն իմ ձեռքից էլ պրծում չունի»,- պատմում է Շարմազանովը:

540444_1565300330369295_5542301832651236560_n
Էդուարդ Շարմազանովի բնորոշմամբ, իր կինը նաեւ լավ հարս է.
«Աստված իմ մորը աղջիկ չի տվել, բայց ինքը իր հարսի հետ շատ լավ է, մոր-աղջկա հարաբերություն է, թեեւ ասում են` այդպես չեն լինում, բայց այդպես է, երբեմն նույնիսկ երկուսով իրար հետ կոալիցիա են կազմում իմ դեմ»,- ասում է նա:

1622654_1565299317036063_8818050365874533767_n
ԱԺ փոխնախագահը, պարզվում է, որ երբեմն իր կնոջ եւ ընտանիքի անդամների համար ուտեստ է պատրաստում.
« Տղամարդը պետք է կարողանա իր սիրելիներին հաճելի անակնկալներ մատուցել:Օրինակ՝ ես լավ ձուկ եմ պատրաստում, ավելի շատ տղամարդկային ուտեստներ և երբեմն-երբեմն կարող եմ պատրաստել ընտանիքիս համար»,- ասում է նա։
Լիլիթ Դավթյանը Էդուարդ Շարմազանովին պարգեւել է դուստր եւ որդի։

10473201_1565298837036111_1774635755833649895_n

 

Էդուարդ Շարմազանովի դուստր Նարեն

Լրահոս

Դիտել ավելին