Այսօր՝ նոյեմբերի տասնվեցին Շիրակի մարզի Արևիկ համայնքում տեղի ունեցավ օրերս Արցախում հակառակորդի գնդակից զոհված ժամկետային զինծառայող Վահե Վանոյանի վերջին հրաժեշտի ու հուղարկավարության արարողությունը:
Ողջ համայնքը, ներկայացուցիչներ մարզային իշխանություններից, տեղի ծխատեր ժողովրդապետ քահանայի եւ թեմակալ առաջնորդի ներկայացուցիչների գլխավորությամբ գյուղի հայ կաթողիկե Ս. Աստվածածին եկեղեցում էին, ուր հանդիսապետությամբ Հայ Կաթողիկե Հայոց Վրաց և Արևելյան Եվորպայի թեմի առաջնորդ Տ. Ռաֆայել արք. Մինասյանի տեղի ունեցավ հոգեհանգստյան եկեղեցական արարողություն, որի ավարտից հետո սգո թափորը հոգևոր հայրերի և զինվորական պատվո պահակի և նվագախմբի ուղեկցությամբ շարժվեց դեպի գյուղի գերեզմանատուն, ուր և հերոս մարտիկի մարմինն ի պահ տրվեց հայրենի եզերքի հողին Հայաստանի Հանրապետության պետական հիմնի հնչյունների ներքո ու ռազմական եռազարկ համազարկի ուղեկցությամբ: