Կարևոր իրադարձություններ

Ահաբեկիչներին կհետևեն PlayStation-ի օգնությամբ

17 Նոյեմբեր, 2015 00:27
Ահաբեկիչներին կհետևեն PlayStation-ի օգնությամբ

Sony ընկերությունն արձագանքել է այն հաղորդագրությանը, որի համաձայն ահաբեկիչներն օգտագործել են PlayStation 4-ը, հայտնում է TMZ-ն:

«Մենք ստուգում ենք PlayStation-ի օգտվողների վարքը, և կոչ ենք անում մեր օգտվողներին ու գործընկերներին մեզ հայտնել այն գործողությունների մասին, որոնք կարող են լինել վիրավորական, կասկածելի կամ անօրինական: Երբ տեղեկություն ենք ստանում այդպիսի վարքի մասին և այն ճշտում ենք, մենք այն դիտարկում ենք և ձեռնարկում համապատասխան միջոցառումներ»,- ասել են ընկերությունում:

Ինչպես նշում է աղբյուրը, նմանատիպ գործողությունների մասին կառավարությանը նույնպես կտեղեկացվի:

Լրահոս

Դիտել ավելին