Կարևոր իրադարձություններ

Այս մթերքները նույնպես կարելի է սառեցնել և երկար պահել

17 Նոյեմբեր, 2015 20:33
Այս մթերքները նույնպես կարելի է սառեցնել և երկար պահել

Բոլորին հայտնի է, որ թարմ մթերքները սառեցվածներից նախընտրելի են, բայց բացառություններ էլ են լինում: Շատ տանտիրուհիներ գիտեն, որ բանջարեղենը գերադասելի է սառեցնել, սակայն քչերն են սառցարանում պահում այնպիսի մթերքներ, ինչպիսիք են չիփսերը կամ ձուն։

mirfactov.com-ը ներկայացնում է 10 անսպասելի մթերք, որոնք նույնպես կարելի է սառեցնել:

1. Կաթ

http://mirfactov.com/wp-content/uploads/14661-620x496.jpg

Կաթը լցրեք տարբեր տարաների մեջ: Սառելիս կաթն ընդարձակվում է, ինչի արդյունքում շիշը կարող է ճաքել կամ պայթել:

2. Հում ձու

http://mirfactov.com/wp-content/uploads/22692-620x465.jpg

Հում ձուն ևս սառելով կընդարձակվի: Այդ պատճառով ավելի լավ է՝ նախ ձվերը կոտրել ու դրանք լցնել պլաստիկե տարայի կամ փակվող հերմետիկ փաթեթի մեջ:

3. Մրգեր

http://mirfactov.com/wp-content/uploads/32152-620x465.jpg

Մրգերը կարելի է ամբողջական սառեցնել:

4. Սոուսներ

http://mirfactov.com/wp-content/uploads/41792-620x413.jpg

Սառեցնելուց առաջ սոուսը կարելի է լցնել պլաստիկե տարայի մեջ: Տարան մինչև վերջ մի լցրեք. հեղուկը սառնարանում կընդարձակվի:

5. Պատրաստի միս

http://mirfactov.com/wp-content/uploads/51484-620x414.jpg

Սառեցնելուց առաջ մի մոռացեք միսը դնել հերմետիկ պլաստիկե տարայի մեջ կամ սննդային փաթեթով փաթեթավորել:

6. Բանջարեղեն

http://mirfactov.com/wp-content/uploads/61264-620x414.jpg

Բանջարեղենը կարելի սառեցնել ինչպես ամբողջական, այնպես էլ մասնատված: Այն դրեք պլաստիկե տարայի կամ հերմետիկ փակվող փաթեթի մեջ:

7. Չիփսեր

http://mirfactov.com/wp-content/uploads/71057-620x439.jpg

Չիփսերը բաց փաթեթով արագ փչանում են: Առնվազն երկու ամիս չիփսերի թարմությունը պահպանելու համար այն հերմետիկ փաթեթավորեք և դրեք սառնարանում:

8. Կանաչի

http://mirfactov.com/wp-content/uploads/8909-620x437.jpg

Սառեցված կանաչին կարող է պահպանվել 4-6 ամիս: Սառնարանում կանաչին պետք է պահել պլաստիկե տարայի կամ սննդային փաթեթի մեջ:

9. Տորթ

http://mirfactov.com/wp-content/uploads/9794-620x426.jpg

Տորթը կարելի է սառնարան դնել 24 ժամով, դրանից նրա համային որակները միայն կշահեն:

10. Հացամթերքներ

http://mirfactov.com/wp-content/uploads/10752-620x413.jpg

Հացը կարելի է պահել սառնարանում 4-6 ամիս:

Լրահոս

Դիտել ավելին