X-դասը փոքր սուզանավերի շարք էր, որը կառուցվել էր Թագավորական նավատորմի կողմից Երկրորդ աշխարհամարտի տարիներին։ Այս փոքրիկ սուզանավերը միայն 30 տոննա ջուր էին տեղաշարժում սուզվելիս, ունեին 15.55 մետր երկարություն և կարող էին անձնակազմի 4 անդամներ տեղավորել (հրամանատար, նավաստի, ճարտարագետ և վարորդ)։ Սա նախագծված էր ամբողջական չափի «մայր» սուզանավի հետևից թիրախային տարածք ներխուժելու համար, որից հետո այն անջատվում էր մեծ սուզանավից և, ներթափանցելով տարածք, երկկողմանի պայթուցիկ լիցքեր տեղադրում, որոնցից յուրաքանչյուրը մինչ 2 տոննա ամաթոլ էր պարունակում։ Ամաթոլի լիցքը թողնելով՝ նրանք արագ հեռանում էին՝ միանալով «մայր» սուզանավին, որը փոքրիկ սուզանավը քաշում էր հետ՝ դրան տուն վերադարձնելով։
Այս սուզանավերով առաջին հարձակումը գերմանական «Bismarck» ռազմանավի վրա տեղի ունեցավ։ Առաքելության համար X-դասի 6 սուզանավեր օգտագործվեցին, որից երկուսը, ճանապարհին պատահարների ենթարկվելով, շարքից դուրս եկան, իսկ երրորդի մոտ մեխանիկական խնդիրներ առաջացան։ Չորրորդը խորտակվեց գերմանացիների հարձակման հետևանքով։ Մնացած երկուսը հաջողությամբ կարողացան իրենց պայթուցիկները տեղադրել ու լրջորեն վնասել «Bismarck» նավը։
Նացիստների կողմից ստեղծված այս զենքով Լոնդոնի վրա պատասխան հարձակումներ էր իրականացվում, մինչ դաշնակիցների ռմբակոծիչները գերմանական քաղաքները փլատակների էին վերածում։ V-3 հրանոթը կարող էր մինչև 140 կգ արկ բաց թողնել ավելի քան 161 կմ հեռավորության վրա։ Զենքի հզորության գաղտնիքը 140 մ փողաբերանին ամրացված մի քանի անցքերն էին։ Այս անցքերից յուրաքանչյուրը պարունակում էր էլեկտրականության միջոցով վառվող լիցք, որն օգնում էր արագացնել թևիկավոր արկի արագությունը հրանոթի փողաբերանով՝ 1500մ/վ-ով։ Հիտլերն այնքան տպավորված էր դրա նախատիպով, որ հրամայեց դրանից 25-ը կառուցել Ֆրանսիայի Միմոյեկեսի տարածքում։ Ինչևէ, այս տարածքը ռմբակոծության ենթարկվեց դաշնակիցների կողմից, և գերմանական ուժերը ստիպված եղան լքել այս վայրը։ Այս զենքի ավելի կարճ՝ 50 մետրանոց տարբերակները կառուցվեցին Լյուքսեմբուրգի դեմ օգտագործվելու համար, որոնք ընդհանուր առմամբ 183 արկ բացեցին, որի հետևանքով ընդամենը 10 զոհ և 35 վիրավորներ եղան։ Կարճ ժամանակ անց բոլոր այս զենքերը բռնագրավվեցին ամերիկյան զորքերի կողմից։
Մինչ ամերիկյան զորքերն ավելի ու ավելի էին մոտենում ճապոնական հողերին, ճապոնական կայսերական զինուժը, հուսահատության մեջ հայտնված, փորձում էր անել ամեն բան Ճապոնիայի պարտությունը կանխելու համար։ Օհական նախագծվեց՝ որպես ամերիկյան նավատորմը ջախջախելու վերջին հույս։ Հատուկ նախագծված կամիկաձե ինքնաթիռը մինչև 1200 կգ կշռող պայթուցիկ արկեր էր պարունակում։ Քանի որ այն չուներ վայրէջք կատարելու մեխանիզմ, այն ուղղություն էր վերցնում ամերիկյան նավի վրա ու 1000կմ/ժ արագությամբ 3 հրթիռներ արձակելուց հետո ինքն էլ բախվում թշնամու նավին։ Այսպիսի արագության շնորհիվ գրեթե անհնարին էր դրանք վնասազերծել հակաօդային զենքերով։ Չնայած ավելի քան 800 Օհականեր կառուցվեցին, սակայն միայն մի քանիսն օգտագործվեցին։ Մնացածները պահվեցին Ճապոնիայի վրա նվաճողական հնարավոր հարձակման համար, որն այդպես էլ տեղի չունեցավ։
Երկրորդ աշխարհամարտի տարիներին՝ 1941թ-ին, Սովետական Միությունը փորձեց գերմանական զորքերի առաջխաղացումը կանգնեցնել՝ հակատանկային շներին օգտագործելով։ Շներին սոված էին պահում, այնուհետև սնունդ էր դրվում տանկերի տակ, այնպես որ վերջիններս սովորեին տանկերի տակ սնունդ փնտրել։ Յուրաքանչյուր շան 10-12 կգ ական էին ամրացնում, որն ամրացված էր շանը վերևից ուղղահայաց ցցված փայտե լծակով։ Երբ շունը հասնում էր թշնամական տանկին, լծակը, դիպչելով տանկին, պայթեցնում էր ականը՝ սպանելով շանն ու վնասելով տանկը։ Ինչևէ, այս մեթոդն այնքան էլ լավ չէր աշխատում։ Որոշ շներ չէին մոտենում շարժվող տանկերին, որովետև սովորել էին անշարժ տանկերի տակ փնտրել սնունդը, մյուսները ռուսական տանկերին էին մոտենում, երրորդներն էլ, գերմանական զորքերի բացած կրակից վախենալով, հետ էին վազում։ Ինչևէ, սովետական բանակը պնդում էր, թե գերմանական 300 տանկեր են վնասազերծվել հակատանկային շների օգնությամբ։
80.1 սմ տրամաչափի գերմանական այս երկու հրանոթներն իսկական հսկաներ էին և համարվում են պամության ամենախոշոր հրանոթները։ Սրանցից յուրաքանչյուրը տեղափոխելու համար անհրաժշետ էր առանձին-առանձին տեղափոխել դրա մասերն ու այնուհետև հավաքել դրանք անհրաժեշտ տեղում։ Այս ամբողջ գործընթացի համար 4000 տղամարդ էր պահանջվում։ Նացիստները մի ամբողջ հակաօդային զորագունդ ու հատուկ զորքեր էր օգտագործում՝ պարտիզանական հարձակումներից այս զենքերը պաշտպանելու համար։ Այս երկու զենքերից միայն Գուստավն էր, որ ակտիվորեն օգտագործվում էր։ 1942թ-ին Սևոստոպոլի պաշարման ժամանակ այն կրակ բացեց 42 անգամ։ Դրա՝ 4800 կգ կշռող հսկայական պարկուճներից յուրաքանչյուրը բավարար էր 30 մ բարձրութուն ունեցող պատով պաշտպանված զինանոցը կործանելու համար։