Կարևոր իրադարձություններ

Հայտնի է դարձել Հանքավանում 3 մարդու սպանության պատճառը.կասկածվողը հայտնաբերվել է

17 Նոյեմբեր, 2015 09:09
Հայտնի է դարձել Հանքավանում 3 մարդու սպանության պատճառը.կասկածվողը հայտնաբերվել է

Հանքավանում նոյեմբերի 16-ին տեղի ունեցած սպանության մեջ կասկածվող անձը ոստիկանության ձեռնարկած գործողությունների արդյունքում արդեն ոստիկանությունում է:Այս մասին Shabat.am -ին հայտնեցին ոստիկանությունից ըստ նախնական տեղեկությունների ձերբակալված անձը   26-ամյա Հայրապետ Սեփոյանն է:

Ըստ նախնական տեղեկությունների՝ կողմերի վիճաբանության պատճառը եղել է ծառահատումը: Ըստ այդմ, սպանված երիտասարդները` Վարդան ու Վահե Գալստյանները Հայրապետ Սեփոյանի հոր հետ վիճել են այն պատճառով, որ վերջինս կտրել է  նրանց հոր` Հանքավանում գործարար Ֆրունզե Գալստյանի տնկած ծառը: Նախնական տեղեկություններով՝ ի սկզբանե վեճը կտրած ծառի  պատճառով է եղել, որը  ողբերգական հանգուցալուծում է ունեցել:

Ավելի վաղ Shabat.am -ը հայտնել էր, որ Հանքավանի «Տաք ջուր» կոչվող վայրում կրակել են մեքենայի ուղղությամբ, ինչի հետեւանքով երեք տղամարդ է մահացել՝ երկուսը տեղում, մեկը՝ հիվանդանոցի ճանապարհին: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Քննություն է տարվում՝ հանգամանքները պարզելու համար:

Մահացած երեք անձանց ինքնությունը արդեն պարզված է  ` 27-ամյա երիտասարդ է Արմեն անունով, մյուսները  եղբայրներն են՝ 25-ամյա Վարդան Գալստյանը եւ 35-ամյա Վահե Գալստյանը: Արմենը Վահեի ու Վարդանի ընկերն էր, ով եղել է մեքենայի մեջ:

Լրահոս

Դիտել ավելին