Կարևոր իրադարձություններ

Իսլամական ահաբեկիչները սպանել են Հալեդ Սաադիի երկու քույրերին (ֆոտո)

17 Նոյեմբեր, 2015 09:48
Իսլամական ահաբեկիչները սպանել են Հալեդ Սաադիի երկու քույրերին (ֆոտո)

Հալեդ Սաադին աշխատում է Փարիզի «Բել Էքիպ» ռեստորանում, որտեղ նրա քույրը նշում էր տարեդարձը, երբ ահաբեկիչները ռեստորան ներխուժեցին: Այս մասին գրում է Daily Telegraph-ը:

Երբ կրակոցները դադարում են եւ Հալեդը բարձրանում է տեղից, երկու քույրերին, մի քանի ընկերների եւ գործընկերների մեռած է գտնում: Քույրերից մեկը՝ 36-ամյա Հալիման, մահացել էր տեղում, իսկ 36-ամյա Խոդան դժվարությամբ էր շնչում: Նրան փրկել չհաջողվեց, երիտասարդ աղջիկը Փարիզի հիվանդանոցներից մեկում մահացավ:

Խոդան ռեստորանի կառավարիչն էր, իսկ մեկ շաբաթով Փարիզ էր եկել Սենեգալի մայրաքաղաք Դաքարից, որտեղ ապրում էր:

Daily Telegraph-ի հրապարակած տեսանյութում Հալեդն է եղբոր՝ Աբդալլայի հետ: Երկուսն էլ դժվարանում են խոսել:

«Բոլորս միեւնույն մոլորակի բնակիչներն ենք: Տուժեցին մահմեդականներ, սեւամորթներ, հրեաներ: Բոլորս էլ նույն նավակում ենք»,- ասում է Աբդալլան:

Լրահոս

Դիտել ավելին