Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ն նոր միջուկային ռումբի վերջին փորձարկումներն է անցկացրել

17 Նոյեմբեր, 2015 10:21
ԱՄՆ-ն նոր միջուկային ռումբի վերջին փորձարկումներն է անցկացրել

ԱՄՆ Միջուկային անվտանգության ազգային վարչությունը հայտարարել է միջուկային նոր ռումբի վերջին փորձարկումն ավարտելու մասին, հաղորդում է Ria Novosti-ն:

B61-12 ռումբը հաջողությամբ փորձարկվել է Նևադա նահանգի Տոնոպա պոլիգոնում: Փորձարկումներն անց են կացվել համաձայն միջուկային պայթյունների արգելման մասին միջազգային պայմանագրի: Ռումբը նետվել է F-15E ինքնաթիռից:

Այն իրենից ներկայացնում է 1960-ականներից արձակվող B61 ռումբի 12-րդ փոփոխված տեսակը, որի արտադրությունը կսկսվի մինչև 2020 թվականը: Այն փոխարինելու է եկել B61-3, B61-4, B61-7 և B61-10 ռումբերին: 

Լրահոս

Դիտել ավելին