Կարևոր իրադարձություններ

Հավանական է, որ ԴԱԻՇ-ը մոտ ապագայում նոր հարձակումներ կիրականացնի

17 Նոյեմբեր, 2015 10:32
Հավանական է, որ ԴԱԻՇ-ը մոտ ապագայում նոր հարձակումներ կիրականացնի

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ջոն Բրեննանը հայտնել է, որ հավանական է՝ ԴԱԻՇ-ի գրոհայինները մոտ ապագայում նոր հարձակումներ կիրականացնեն։ Այս մասին նա ասել է Վաշինգտոնում՝ Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում՝ փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը պետք է ներկա իրավիճակում զգոնություն պահպանի։

Նա նշել է նաև, որ հարձակումները Փարիզում լավ պատրաստված են եղել՝ փաստելով, որ ահաբեկիչները սկսել են ավելի լավ թաքնվել հետախուզական ծառայություններից։

Բրեննանը նշել է, որ ԱՄՆ-ի եվրոպական դաշնակիցների համար իրավիճակը բարդացնում է ԵՄ տարածք փախստականների հոսքը։

Լրահոս

Դիտել ավելին