Կարևոր իրադարձություններ

Նավթի համաշխարհային գները նվազել են

17 Նոյեմբեր, 2015 10:53
Նավթի համաշխարհային գները նվազել են

Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային գործարքների ընթացքում նավթի համաշխարհային գները նորից սկսել են նվազել, այդ մասին են վկայում գործարքների տվյալները:

Մասնավորապես, Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,56 տոկոսով՝ հասնելով 44,63 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

WTI տեսակի թեթեւ նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 0,05 տոկոսով՝ հասնելով 41,72 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

Լրահոս

Դիտել ավելին