Հղիության թեստերը լայն տարածում են գտել 1978 թվականին, սակայն հղիության փաստը ստուգելու համար անհրաժեշտ էր երկու ժամ, իսկ պատասխանները` ոչ միշտ էին ստույգ լինում: Ներկայում այն շատ արագ և հեշտ է որոշվում. պարզապես պետք է մեզի մեջ ստուգել խորիոնային գոնադոտրոպինի հորմոնի առկայությունը: Մինչ այս հայտնագործությունը` կանայք դիմում էին ամենատարբեր միջոցներին:
Ցորենի և գարու թեստ
Այս թեստը հղիությունը որոշելու թեստերից ամենաառաջինն էր: Դրան էին դիմում Հին Եգիպտոսի կանայք: Նրանք մի քանի օր միզում էին ցորենի և գարու հատիկների վրա ու հետևում, թե դրանցից որը արագ կաճի: Եթե ցորենն է աճել, ապա աղջիկ էին ունենալու, իսկ եթե գարին` տղա: Եթե դրանցից ոչ մեկը ծիլ չէր տվել, ուրեմն կինը հղի չէր:
Սոխի թեստ
Այս միջոցին են դիմել Հին Հունաստանում: Բժշկության հիմնադիր Հիպոկրատը գտնում էր, որ կինը կարող էր հղիության մասին իմանալ հեշտոցի վրա գիշերը սոխ կամ այլ հոտավետ բանջարեղեն դնելով: Եթե առավոտյան բերանից սոխի հոտ գար, ուրեմն կինը հղի չէր: Ըստ Հիպոկրատի` եթե կնոջ արգանդը բաց է, սոխի հոտը հեշտոցից հասնում է բերան, իսկ եթե փակ է (հղիության առկայության դեպքում), ոչ մի հոտ չպետք է լիներ:
Գարեջրի թեստ
Սա նույնպես տարածված էր Հին Եգիպտոսում: Հատակին լցնում էին գարեջուր, իսկ կինը պետք է նստեր դրա վրա: Սենյակում հոտը սարսափելի էր, և բնականաբար սրտխառնոց էր առաջացնում: Փսխումների թվով էլ որոշում էին կնոջ հղի լինել կամ չլինելը:
Փականի թեստ
15-րդ դարում կինը հղիությունը որոշելիս միզում էր ամանի մեջ, իսկ հետո փական կամ բանալի գցում և կանգնում երեք-չորս ժամ: Այնուհետ մեզը դատարկում էին և զգուշորեն հանում էին փականը: Եթե ամանի հատակում մնում էր կնոջ ձեռքի հետքը, նշանակում էր՝ նա հղի է:
Մեզի «մարգարեները»
(Пророки от мочи) 16-րդ դարում եվրոպացի որոշ «փորձագետներ» վստահեցնում էին, որ կարող են հղիությունը որոշել մեզի գույնով, հոտով և խտությամբ: Նրանք մեզը խառնում էին գինու մեջ և դիտում արդյունքները: Ինչքան էլ տարօրինակ էր, այս մեթոդը խելքին մոտ է, քանի որ ալկոհոլը կարող է ռեակցիայի մեջ մտնել հղի կնոջ մեզի մեջ առկա սպիտակուցների հետ:
Նայիր աչքերի մեջ
Բժիշկ Ժակ Գուլեմոն, ով ապրում էր 16-րդ դարում, պնդում էր, որ հղիության մասին կարելի է իմանալ կնոջ աչքերին նայելով: Նա հայտարարում էր, որ «հղի կնոջ աչքերը արդեն հղիության երկրորդ ամսում դառնում էին ավելի խորը, փոքր բիբերով, հոնքերն իջնում էին, իսկ աչքերի անկյուններում մի փոքր լայնանում էին մազանոթները: Բժիշկը ճիշտ էր միայն մի բանում. աչքերը իրականում կարող են փոխվել հղիության ընթացքում. այն կարող է ազդել տեսողության վրա, այլ ոչ թե արտաքին տեսքի:
Ես տեսել եմ նշանը
Հղիության սկզբից` 6-8 շաբաթականում, արգանդի վզիկը, սեռական շուրթերը և հեշտոցը արյան հոսքի մեծացման պատճառով կարող են ստանալ մուգ կապույտ կամ ալվան երանգ: Այն հղիության ակնհայտ նշան է, որը առաջին անգամ նկատել է ֆրանսիացի բժիշկ Ժեյմս Ռեդ Չեդվիկը 1836 թվականին, և այդ պատճառով կոչվում է «Չեդվիկի նշան»: Սակայն հաշվի առնելով, որ սեռական օրգանների բնութագրական երանգները ի հայտ են գալիս կարճ ժամանակով, քիչ հավանական է, որ Չեդվիկի նշանը հաճախ է կիրառվել որպես հղիության ինդիկատոր:
Ճագարի թեստ
20-րդ դարում, չնայած բժշկությունը զարգացել էր, հղիությունը պարզել են ճագարի, մկան և առնետի օգնությամբ: Գերմանացի բժիշկներ Բերնարդ Ցոնդեկը և Զեկմար Աշհայմը բացահայտել են հղի կնոջ մեզի մեջ խորիոնային գոնադոտրոպինի հորմոնի առակությունը, որն արտադրվում է հղիության դեպքում: Ստուգվող կնոջ մեզի մեջ նրանք մտցրել են սեռապես չհասունացած ճագարի, իսկ մի քանի օր անց ստուգել են ճագարի ձվարաններում տեղի ունեցած փոփոխությունները, որոնք կարող էին լինել խորիոնային գոնադոտրոպինի հորմոնի առակության դեպքում: Արդյունքն իմանալու համար նրանք սպանել են կենդանուն և հերձել:
Գորտի թեստ
Այս թեստը «աշխատում է» ճագարի թեստի սկզբունքով, բայց ավելի մարդասիրական է, քանի որ գորտը կենդանի էր մնում: 1940-ական թվականների ավարտին գիտնականները պարզել են, որ եթե հղի կնոջ մեզի մեջ մտցնեն գորտին, ապա կենդանին 24 ժամվա ընթացքում կձվադրի:
Նշենք, որ ինչքան էլ կենդանիների վրա այս փորձարկումները դաժան էին, սակայն կարևոր քայլ էին արյան անալիզի, իսկ այնուհետ տնային պայմաններում հղիության թեստերի ստեղծման ճանապարհին: