Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիան նոր ավիահարվածներ է հասցրել Սիրիայում ԴԱԻՇ-ի դիրքերին

17 Նոյեմբեր, 2015 11:37
Ֆրանսիան նոր ավիահարվածներ է հասցրել Սիրիայում ԴԱԻՇ-ի դիրքերին

Lույս նոյեմբերի 17-­ի գիշերը Սիրիայի հյուսիսի Ռաքա քաղաքում Ֆրանսիայի ռազմաօդային ուժերը նոր հարված են հասցրել «Իսլամական պետության» զինյալների դիրքերին: Այդ մասին հաղորդել Է AFP գործակալությունը՝ հղում անելով ֆրանսիական բանակի գլխավոր շտաբին: Ռաքա քաղաքում, որտեղ գործում են ահաբեկչական խմբավորման պարագլուխները:

Գործակալության տվյալներով՝ ոչնչացվել են իսլամիստների հրամանատարական կենտրոնը եւ վարժական ճամբարը:

«Ֆրանսիական բանակը 24 ժամվա ընթացքում երկրորդ անգամ ԻՊ-­ի դեմ ավիագրոհ Է ձեռնարկել սիրիական Ռաքայում»,­-նշվում Է գլխավոր շտաբի տեղեկատվության մեջ:

Լրահոս

Դիտել ավելին