ԱՄՆ-ում 24 նահանգների նահանգապետեր Փարիզի ահաբեկչություններից հետո հրաժարվել են ընդունել սիրիացի փախստականներին՝ հայտնում է AP գործակալությունը։
Այդ նահանգների թվում են Տեխասը, Ֆլորիդան, Կանզասը, Օկլահոման, Այովան և այլն։
Հաղորդվում է նաև, որ ներգաղթյալների ընդունումից հրաժարվելու օգտին են հանդես եկել շատ հանրապետականներ, որոնց թվում են միլիարդատեր Դոնալդ Թրամփը, սենատորներ Թեդ Կրուզն ու Ռենդ Փոլը։
Սեպտեմբերին Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը հայտնել էր, որ ԱՄՆ-ը ծրագրում է հաջորդ տարի ընդունել առնվազն 10 հազար սիրիացի փախստականների։ Սիրիայում զինված հակամարտության մեկնարկից ի վեր ԱՄՆ-ն ընդունել է 2150 մարդու։