Կարևոր իրադարձություններ

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

17 Նոյեմբեր, 2015 12:28
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 16-ից 17-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքերը բացահայտվել են:
 
Բացահայտվել է գողության` 4, խարդախության 12 և ապօրինի ծառահատման 1 դեպք: 
 
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավազակային հարձակման` 1,  մարմնական վնասվածք հասցնելու և գողության 2-ական դեպք: 
 
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
 
Այս մասին հայտնումէ Ոստիկանության լրատվական ծառայությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին