«Փաստինֆո»-ն գրում է.
Նոյեմբերի 16-ին Հանքավանում սպանված եղբայրներից մեկը՝ Վարդան Գալստյանը Արարատ ճամբարի սեփականատերն է, իսկ սպանության մեջ կասկածվողը՝ Հայրապետ Սեփոյանը, անտառապահի տղան:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Հանքավանի «Տաք ջուր» կոչվող վայրում կրակոցներ են եղել մեքենայի ուղղությամբ, ինչի հետևանքով 3 անձ մահացել է: 35-ամյա Վահե Գալստյանը, նրա եղբայրը՝ 25-ամյա Վարդան Գալստյանը և 27-ամյա Արմեն Հովհաննիսյանը:
Քննչական կոմիտեից տեղեկացավ, որ սպանության փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` երկու կամ ավելի անձանց սպանություն և 235-րդ հոդվածով՝ ապօրինի կերպով զենքի ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ սպանությանը նախորդել է Գալստյանների եւ անտառապահի միջեւ վեճը։ Ընդ որում՝ պատճառը եղել են ճամբարի տարածքում կատարված ծառահատումները։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Գալստյան եղբայրները ծեծել են անտառապահին, ինչից հետո էլ վերջինիս որդին, փաստորեն, վրեժխնիդր է եղել։
Ավելին՝ այստեղ