A321 ինքնաթիռի ահաբեկչության հետ կապ ունեցողների մասին տեղեկատվության համար Ռուսական հատուկ ծառայությունները 50 մլն դոլարի պարգևատրում են խոստացել: Այս մասին հաղորդում է РИА Новости գործակալությունը: «Անվտանգության դաշնային ծառայությունը դիմում է ռուս և միջազգային հանրություններին՝ կոչ անելով համագործակցել ահաբեկիչներին գտնելու հարցում։ Վկայությունների համար, որոնք կօգնենք ձերբակալել հանցագործներին, կտրվի պարգևատրում՝ 50 մլն ԱՄՆ դոլարի չափով»,- հաղորդել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության հասարակայնության հետ կապերի կենտրոնը։