Ֆրանսիայի իրավապահ մարմիններն այս գիշեր անցկացրել են 128 նոր խուզարկություն՝ Փարիզում ահաբեկչություններից հետո անվտանգության ուժեղացման միջոցառումների շրջանակում։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ներքին գործերի նախարար Բեռնար Կազնևին։
Անցած գիշեր ֆրանսիացի ուժայինները 168 խուզարկություն էին անցկացրել 19 դեպարտամենտներում։ Ձերբակալվել էր 23 մարդ, առգրավվել 31 միավոր զենք։
Երկրում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել Փարիզում ուրբաթ երեկոյան տեղի ունեցած աաբեկչությունների շարքից հետո, որի արդյունքում զոհվել է 129 մարդ, ևս մոտ 300-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել։
Ընդհանուր առմամբ Ֆրանսիայում անվտանգության ապահովման համար գործի է դրվել 115 հազար ուժային։