Կարևոր իրադարձություններ

Եգիպտոսում ձերբակալվել է օդանավակայանի երկու աշխատակից՝ А321 ինքնաթիռի պայթեցմանը մասնակցելու կասկածանքով

17 Նոյեմբեր, 2015 15:11
Եգիպտոսում ձերբակալվել է օդանավակայանի երկու աշխատակից՝ А321 ինքնաթիռի պայթեցմանը մասնակցելու կասկածանքով
Եգիպտոսի իշխանությունները ձերբակալել են Շարմ Էլ Շեյխի օդանավակայանի  երկու աշխատակցի՝ ռուսական А321 ինքնաթիռի մեջ պայթուցիկի տեղադրմանը մասնակցություն ունենալու կասկածանքով։ Այս մասին տեղեկացնում է Ռոյթեր գործակալությունը՝ հղում կատարելով Եգիպտոսի անվտանգության  ծառայությունների իր աղբյուրների վրա։
 
Ռուսական եւ սովետական ավիացիայի պատմության մեջ ամենախոշոր ավիավթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ին. Airbus-321 օդանավը, որը  Շարմ Էլ Շեյխից թռնում է Սանկտ-Պետերբուրգ, վթարի է ենթարկվել Սինայի վրա։ Օդանավում գտնվող 217 ուղեւորները եւ անձնակազմի 7 ներկայացուցիչները մահացել են։  
 
ՌԴ անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը հայտարարել է, որ տեղի ունեցածը ահաբեկչական ակտ է։ Նրա խոսքերով՝ կատարված փորձաքննությունների արդյունքում հայտնաբերվել են պայթուցիկի մասնիկներ։

 

Լրահոս

Դիտել ավելին