Կարևոր իրադարձություններ

Ու՞մ համար է ճանապարհ հարթում ԿԲ նախագահը

17 Նոյեմբեր, 2015 15:22
Ու՞մ համար է ճանապարհ հարթում ԿԲ նախագահը

ՀՀ ԱԺ-ը հաստատել էր Կառավարության  կողմից ներկայացրած Կենտրոնական բանկի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը: Ըստ նախագծի Կենտրոնական բանկի նախագահ  Արթուր Ջավադյանը երկրորդ տեղակալն է ունենալու:

Այս նախագծի քննարկման ժամանակ ԱԺ մի շարք պատգամավորներ ցանկանում էին հասկանալ, թե որքա՞ն աշխատավարձ է ստանում ներկա տեղակալը՝ Ներսես Երիցյանը, սակայն Ջավադյանը սկզբում չբացահայտեց վարձատրության չափը:

Արտեմ Ասատրյանը հայտարարել էր, թե 2016թ.-ը տնտեսապես ծանր տարի է լինելու, բայց ԱԺ պատգամավորներից ոչ ոք ուշադրություն չդարձրեց նրա խոսքերին և ՀՀԿ-ականները միաձայն կողմ քվեարկեցին այդ նախագծին:

Արթուր Ջավադյանը խոսքով՝ երկրորդ տեղակալը ստանալու է այնքան, որքան առաջինը: Shabat.am-ն ուսումնասիրել է, առայժմ միակ տեղակալի՝ Ներսես Երիցյանի  տարեկան հայտարարագիրը:

Պարզվում է, որ Երիցյանի տարեկան եկամուտը  կազմում է 25,790,467,00 դրամ, որը որպես աշխատավարձի վարձատրություն է, ստացվում է, որ ԿԲ նախագահի տեղակալը ամսեկան ստանում  է 2մլն դրամ: Փաստորեն, երկրորդ տեղակալը ևս կստանա 25,790,467,00 դրամ:

Զարմանալի է, բայց ԿԲ նախագահ Ջավադյանի ներկայացրած հայտարարագրի համաձայն նրա տարեկան եկամուտը կազմում է 24,559,624.40 դրամ, այսինքն ավելի պակաս քան նրա տեղակալինը:

Նշենք, որ ԿԲ նախագահը երկրորդ տեղակալ ունենալը բացատրել էր հետևյալ կերպ. «Որևէ այլ գործառույթ չի բացվում՝ ոչ խորհրդականի, ոչ օգնականի:

 ԿԲ նախագահին փոխարինում է ԿԲ նախագահի տեղակալը, մենք հիվանդանալու իրավունք չունենք: Եթե տեղակալը մեկնում է գործուղման, ես չգամ աշխատանքի, փաստաթղթերն այդ օրը չեն ստորագրվում»:

Շրջանառվող տեղեկությունների համաձայն Ջավադյանի երկրորդ տեղակալը լինելու է նրա հարազատներից մեկը: 

Լրահոս

Դիտել ավելին