Կարևոր իրադարձություններ

Մարտունու ամբողջ տարածաշրջանում ձյուն է տեղում

17 Նոյեմբեր, 2015 15:27
Մարտունու ամբողջ տարածաշրջանում ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 
17-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Մարտունու ամբողջ տարածաշրջանում տեղում 
է ձյուն, Ջերմուկում և Սարավանի լեռնանցքում` ձնախառն անձրև: Մեղրու 
տարածաշրջանում խիտ մառախուղ է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն 
ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման 
աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ 
տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել 
բացառապես ձմեռային անվադողերով:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն

Լրահոս

Դիտել ավելին