Կարևոր իրադարձություններ

Փարիզի ահաբեկության արձագանքը Արցախի ուղղությամբ

17 Նոյեմբեր, 2015 16:56
Փարիզի ահաբեկության արձագանքը Արցախի ուղղությամբ

Lragir.am-ը գրում է. Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզի ահաբեկությունից հետո խորհրդարանում հայտարարել է, որ Ֆրանսիան պատերազմի մեջ է ջիհադիստների հետ եւ որ առաջիկայում պատրաստվում է հանդիպել ԱՄՆ եւ Ռուսաստանի նախագահների հետ ու քննարկել ահաբեկության դեմ պայքարի հարցը:

 

Ֆրանսիայի նախագահի հայտարարության մեջ ուրվագծվում է մի բան, որն անմիջական առնչություն կարող է ունենալ Կովկասի եւ մասնավորապես Հայաստանի ու Արցախի հետ: Ֆրանսուա Օլանդը փաստացի ոչ ուղղակի, բայց խոսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափի մասին: Ֆրանսիան, ԱՄՆ-ն ու Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահներն են, որոնք զբաղվում են Արցախի հակամարտության կարգավորման միջնորդությամբ:

 

Ուշագրավ հանգամանք է, որ նոյեմբերի 12-ին՝ Փարիզի ահաբեկության նախօրեին, Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան հայտարարությամբ, որտեղ նշում էին, թե անընդունելի են համանախագահության եռյակի ձեւաչափը փոխելու փորձերը, դրանք կխանգարեն կարգավորմանը: Համանախագահների հայտարարության մեջ նշվում էր, որ Մինսկի խմբի համանախագահների եռյակը եզակի ֆորմատ է:

 

Ֆորմատն իսկապես եզակի է, այն արդեն մոտ երկու տասնամյակ վերածվել է միջազգային յուրօրինակ կառույցի, որը դե յուրե զբաղվում է Արցախի հակամարտության կարգավորման միջնորդությամբ, սակայն դե ֆակտո վերածվել է աշխարհքաղաքական մի յուրօրինակ փակ ակումբի: 

Ավելին՝ այստեղ

Լրահոս

Դիտել ավելին