ՀՀ Ազգային ժողովը շարունակում է քննարկել 2016թ.-ի պետբյուջեի նախագիծը: Առողջապահության նախարար Արմեն Մուրադյան այսօր իր ելույթում ընդգծեց, որ նախարարությանը եկող տարի հատկացվելու է 86 մլրդ 100մլն. դրամ:
Այս տարվա համեմատ՝ աճը կազմում է 1,8 մլրդ դրամ կամ 2,1%, նախագծով նախատեսված բյուջեի 2,2%-ը արտահիվանդանոցային ծախսերի մասնաբաժինն է, 46,2%-ը` հիվանդանոցային ծրագրերն են, 6,5%-ը ՝ հանրային առողջապահական ծրագրերն են և 10%-ը առողջապահական այլ ծախսերին չպատկանող ծրագրերին:
Արտահիվանդանոցային ծրագրերի մասով նախատեսվում է ֆինանսավորել 14 ծրագիր՝ 27,7 մլրդ դրամի չափով: Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի շրջանականերում նախատեսվում է 2015-2017թ-ի ընթացքում իրականացնել 3 ծրագրեր՝ զարկերակային գերճնշման, շաքարային դիաբետի և արգանդի պարանոցի քաղցկեղի հետ կապված:
Նշենք, որ վերոնշյալ ծրագրերի իրականացումը սկսվել է 2015թ.-ի հունվար ամսից և շարունակվելու է մինչև 2016թ.-ը: Այս տարվա ընթացքում իրականացվել է 450,000 հետազոտություն:
Ելույթ ունեցող պատգամավորներից Թևան Պողոսյանը նկատեց, որ պետք է ոչ թե 2016թ.-ի պետական բյուջեի նախագիծը ոչ թե հիմա դրվեր քննարկման, այլ փետրվար ամսին: Ըստ պատգամավորի նախ անհրաժեշտ է մանրակրկիտ ուսումնասիրել ներկայացվող ծրագրերի ծախսերը, արտարժույթի փոփոխությունը, Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությունը:
Պողոսյանի խոսքով՝ պետք է ոչ թե նախատեսված գումարի 70%-ը տրամդրել հիվանդանոցներին, հիվանդներին, այլ այնպես անել, որ հասարակությունը պայքարի այդ հիվանդությունների դեմ: