Կարևոր իրադարձություններ

Փարիզի մերձակա հյուրանոցում, որտեղ թաքնվել են ահաբեկիչները, ներարկիչներ են հայտնաբերել

17 Նոյեմբեր, 2015 19:18
Փարիզի մերձակա հյուրանոցում, որտեղ թաքնվել են ահաբեկիչները, ներարկիչներ են հայտնաբերել

Հյուրանոցում, որտեղ կանգ էր առել Փարիզում ահաբեկչությունների կազմակերպիչներից Սալահ Աբդեսլամը, ներարկիչներ են հայտնաբերվել: Այս մասին հայտնում է Le Point-ը:

Պարբերականը հրապարակել է տեսանյութ հյուրանոցային համարից, որտեղ խուզարկություն է կատարվել: Տեսանյութում երևում են պիցցայի տուփ, շրջված ներքնակներ, նաև մի քանի ներարկիչ ու ռետինե ինտուբացիոն խողովակներ:

ԶԼՄ-ների տեղեկությամբ՝ խողովակների և ներարկիչների միջոցով ահաբկիչները կարող էին թմրանյութեր ընդունել, նաև պայթուցիկ սարքեր հավաքել:

Լրահոս

Դիտել ավելին