Կարևոր իրադարձություններ

Ռուսական թևավոր հրիթռները Սիրիայում ոչնչացրել են զինյալների 14 օբյեկտ

17 Նոյեմբեր, 2015 20:13
Ռուսական թևավոր հրիթռները Սիրիայում ոչնչացրել են զինյալների 14 օբյեկտ

Ռուսական Interfax լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռուսական թևավոր հրթիռները Սիրիայում այսօր ոչնչացրել են ԴԱԻՇ-ի 14 օբյեկտ։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը։

Նա հայտարարել է, որ առաջին զանգվածային ավիացիոն հարվածի ժամանակ ոչնչացվել է ահաբեկիչների 14 կարևոր օբյեկտ։ Գերասիմովը մանրամասնել է, որ խոսքը զինյալների հրամանատարական կետերի մասին է, որոնք նրանց գործողությունները համակարգել են Հալեպի և Իդլիբի նահանգներում։ Բացի դրանից՝ ոչնչացվել են զինյալների թաքստոցներ, զինապահեստներ, զինյալների պատրաստման ճամբարներ։ Գերասիմովն ընդգծել է, որ ռուսական կողմը հարվածներ հասցնելու մասին ժամանակին իրազեկել է ԱՄՆ-ին ու դաշինքի մյուս երկրներին։

Լրահոս

Դիտել ավելին