Չեչնիայի հանրապետության նախագահ Ռամզան Քադիրովը հորդորել է վթարի ենթարկված A 321 ինքնաթիռի դեպքի մեղավորներին գտնել «թեկուզ Սահարայի անապատում կամ Անտարկտիդայում»: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն` հղում տալով Քադիրովի Instagram-ի էջին:
Նա նաև նշել է «հատուցման անհրաժեշտության» մասին այն բանից հետո, երբ ՌԴ Անվտանգության ծառայության աշխատակիցը պաշտոնապես հայտնել է, որ A 321-ում ռումբ է եղել:
«Երկու խնդիր կա: Առաջինը հատուցումն է: Այս պահից սկսած բոլոր ուժերը պետք է նպատակուղղված լինեն ահաբեկչության կազմակերպիչներին գտնելուն: Նրանք բոլորը արժանի են ամենադաժան պատժի՝ առանց ժամկետների»,- Instagram-ի իր էջում գրել է Քադիրովը: