Կարևոր իրադարձություններ

Սիրիայի զորքերը ԴԱԻՇ-ի գրոհայիններին դուրս են մղել Քսեյս գյուղից

17 Նոյեմբեր, 2015 22:02
Սիրիայի զորքերը ԴԱԻՇ-ի գրոհայիններին դուրս են մղել Քսեյս գյուղից

Սիրիայի կառավարական զորքերը լույս չորեքշաբթի գիշերը ԴԱԻՇ-ի գրոհայիններից ազատագրել են Քսեյս բնակավայրը, որը գտնվում է Հալեպ գավառում` Քուվեյրիս ավիաբազայից 4 կմ հեռավորության վրա: Այս մասին RIA Novosti-ին հայտնել է ռազմական աղբյուրը:

«Բանակն ազատագրել է Քսեյս գյուղը` Հալեպ գավառի արևմուտքում: Գրոհի ընթացքում չեզոքացվել են ԴԱԻՇ-ի գրոհայինները և ոչնչացվել է թշնամու տեխնիկան»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Նշվում է, որ Քսեյսը գտնվում է ԴԱԻՇ-ի կենտրոններից Դեյր Հաֆիր քաղաքի ճանապարհին: Ուստի Քսեյսի նվաճումը նշանակում է հարձակում Դեյր Հաֆիրի վրա:

Լրահոս

Դիտել ավելին