Ֆրանսիացի Մատյե Մոդյուին որոշել է իրականացնել իր եղբոր` Սեդրիկի բաղձալի երազանքը, որը զոհվել է Փարիզի «Բատակլան» թատրոնում գրոհայինների կողմից պատանդներ վերցնելու ժամանակ: Սեդրիկը երազում էր լեգենդար երաժիշտներ Rolling Stones-ի և Դևիդ Բոուիի հետ հանդիպման մասին: Ուստի, Մատյեն նրանց հրավիրել է եղբոր թաղմանը:
«Ինչպս գիտեք` իմ եղբայր Սեդրիկը զոհվել է «Բատակլան»-ում` ուրբաթ երեկոյան: Նա ունի կին և երկու երեխաներ` 7 և 3 ու կես տարեկան: նա Rolling Stones-ի և Դևիդ Բոուիի մեծ երկրպագուն էր` ամենամեծը բոլորից, ում ես ճանաչել եմ: Եվ գաղափարն այսպիսին է` հրավիրել նրանց նրա թաղմանը»,- գրել է Մատյեն Facebook-ի իր էջում:
Գրառմամբ արդեն կիսվել է ավելի քան 15.5 հազար մարդ:
«Ես հասկանում եմ, որ դա մի փոքր տարօրինակ է կհնչի, բայց դա նվազագայունն է, ինչ ես կարող եմ անել իմ սիրելի եղբոր համար: Եվ, ի հավելումն, ևս մեկ միջոց է ասելու` թող ահաբեկիչները գնան գրողի ծոցը և թող լինի ռոք-ն-ռոլը»,- հավելել է նա: