Էյֆելյան աշտարակի տարածքում պայթյունի սպառնալիքը կեղծ է եղել: Այս մասին հայտնել է Փարիզի ոստիկանության պրեֆեկտուրայի ներկայացուցիչը, գրում է RIA Novosti-ն:
Նա ասել է, որ առաջիկայում շրջափակումը կհանվի:
Ավելի վաղ Էյֆելյան աշտարակի տարածքը շրջափակվել էր իրավապահ մարմինների կողմից կասկածելի փաթեթի մասին հաղորդագրությունից հետո: Ոստիկանությունը ստուգել է այդ տեղեկությունը: