Ըստ ֆրանսիական հետաքննություն Փարիզի ահաբեկչությունների հիմնական կասկածյալներից մեկի` Սալահ Աբդեսլամի եղբայրը նրան կոչ է արել հանձնվել, հայտնում է TASS-ը:
Մոհամեդ Աբդեսլամը հեռուստահարցազրույցում ասել է, որ այդ քայլն ամենախելամիտն է համարում իր եղբոր համար և հավատում է, որ դա կօգնի լույս սփռել այդ գործի վրա: Մոհամեդն ինքը փարիզյան ահաբեկչություններից հետո կալանավորվել է Բելգիայում, որտեղ նա ապրում է: Սակայն, երկուշաբթի նրան բաց են թողել, առանց մեղադրանք հարուցելու: Նրանց մյուս եղբայրը` Բրահիմը, մասնակցել է համերգասրահի ահաբեկչությանը և կատարել է ինքնապայթեցում:
Փաստաբանի խոսքերով` Մոհամեդ Աբդեսլամը ներկա պահին կենտրոնացած է ընտանիքին օգնելու և իր աշխատանքը պահպանելու վրա: