Կարևոր իրադարձություններ

Պետական հարստություն հանդիսացող թանգարանային առարկաները սկսել են ծառայեցնել գերատեսչությունների «դիզայնն» ապահովելու համար. «Ժողովուրդ»

18 Նոյեմբեր, 2015 08:04
Պետական հարստություն հանդիսացող թանգարանային առարկաները սկսել են ծառայեցնել գերատեսչությունների «դիզայնն» ապահովելու համար. «Ժողովուրդ»

«Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ»-ը տեղեկանում է, որ այս տարվա հուլիսի 31-ին ՀՀ Ազգային պատկերասրահից 51 հատ թանգարանային առարկաներ, կամ ավելի ճիշտ՝ կտավներ, հանձնվել են ՀՀ քննչական կոմիտեին՝ մեկ տարի ժամկետով ժամանակավոր պահպանության: Իսկ ավելի կոնկրետ՝ կտավները տրվել են քննչական կոմիտեին՝ վերջինիս նորակառույց շենքը զարդարելու համար: Այսինքն՝ Հայաստանի պետական հարստություն հանդիսացող  թանգարանային առարկաներն արդեն սկսել են ծառայեցնել պետական գերատեսչությունների «դիզայնն» ապահովելու համար:

Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշված «գործարքի» առնչությամբ ասաց. «Այդ նկարները ոչ թե ցուցադրված են եղել ազգային պատկերասրահում, այլ պահուստային ֆոնդի նկարներն են: Դրանք տեղադրված են մեզ մոտ, եւ ցանկացած այլ պետական հիմնարկում տեղադրված կան այդ նկարներից: Ի դեպ, ազգային պատկերասրահից պարբերաբար մասնագետներ են գալիս, ստուգում են նկարները եւ գնահատում դրանց վիճակը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: 

Լրահոս

Դիտել ավելին