Կարևոր իրադարձություններ

Վարչական դատարանի դատավորը ԱԱԾ նախկին փոխտնօրենի դուստրն է. ինչպե՞ս կարող է խոսք լինել անկախ դատարանի մասին. «Ժողովուրդ»

18 Նոյեմբեր, 2015 08:35
Վարչական դատարանի դատավորը ԱԱԾ նախկին փոխտնօրենի դուստրն է. ինչպե՞ս կարող է խոսք լինել անկախ դատարանի մասին. «Ժողովուրդ»

ՀՀ վարչական դատարանն այն ատյանն է, որը լիազորված է քննել պետական կառույցների կայացրած իրավական ակտերի դեմ բողոքները: Սակայն քչերի մտքով կանցնի, որ այս դատարանի դատավորների մի զգալի մասը պետական պաշտոնյաների զավակներ կամ հարազատներ են: Այսինքն՝ անկախ դատարանի մասին խոսք լինել չի կարող: Նման մի օրինակ է վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանը: Վերջինս ընդամենը 33 տարեկան է, դատավոր է նշանակվել 2013 թվականից:

Նա ՀՀ ԱԱԾ նախկին փոխտնօրեն Գրիգոր Հարությունյանի` Գրիշայի դուստրն է: Ու թերեւս սա է պատճառը, որ երիտասարդ դատավորը, չնայած իր համեստ աշխատանքային կենսագրությանը, բավական պատկառելի ունեցվածքի տեր է: Ըստ պաշտոնական հայտարարագրի՝ նրա դրամական միջոցները 2014-ի վերջին կազմել են 62 մլն դրամ, 350 հազար դոլար եւ 200 հազար եվրո:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: 

Լրահոս

Դիտել ավելին