Կարևոր իրադարձություններ

«Պադավատապետություն». Նիկոլ Փաշինյանը նոր տերմին է շրջանառության մեջ դրել. «Հրապարակ»

18 Նոյեմբեր, 2015 09:14
«Պադավատապետություն». Նիկոլ Փաշինյանը նոր տերմին է շրջանառության մեջ դրել. «Հրապարակ»

«Ինստիտուցիոնալ ընդդիմություն» տերմինի, կարելի է ասել, հեղինակ Նիկոլ Փաշինյանը երեկ Ազգային ժողովում նոր տերմին է շրջանառության մեջ դրել՝ «պադավատապետություն»։ Նա խոսել է ծառայողական մեքենաների բազմաքանակությունից՝ նշելով, որ մեր երկրի սուղ բյուջեն չի թույլատրում, որ այդքան շատ ծառայողական մեքենաներ պահենք։ Իսկ դրանց թիվը հաջորդ տարի հասցվելու է 1072-ի։ Խորհրդարանը, օրինակ, ունի 83 ծառայողական մեքենա, որոնք հայտնի չէ, թե ում են սպասարկում։ Սրան ի պատասխան, Գալուստ Սահակյանն ասել է, թե դրանց մոտ կեսը չի աշխատում․ «Լոմի տեղ կանգնած են»։ Փաստորեն, դրանք չեն շահագործվում, սակայն «սպիսատ» էլ չեն արվում, եւ դրանց համար պետբյուջեից ամեն տարի գույքահարկ է վճարվում։

 

Լրահոս

Դիտել ավելին