Կարևոր իրադարձություններ

Լավրովը քննադատել է ԱՄՆ–ին երկակի խաղ խաղալու համար

18 Նոյեմբեր, 2015 09:58
Լավրովը քննադատել է ԱՄՆ–ին երկակի խաղ խաղալու համար

ՌԴ արտաքին գործերի նախարար ՍերգեյԼավրովը քննադատել է ԱՄՆ–ին և կոալիցիային՝ ընդգծելով, որ նրանք ավիահարվածներ չեն հասցնում ԻՊ այն խմբերին, որոնք կարող են վնասել Սիրիայինախագահ Բաշար ալ-Ասադի բանակին: Այս մասին հայտնում է «ТАСС»-ը:

Լավրովը նշել է, որ չնայած ԱՄՆ-ը և նրա ստեղծած կոալիցիան հայտարարում են, թե իրենց խնդիրը զուտ ԻՊ-ի և այլ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարն է, և ռազմական գործողություն չեն իրականացնելու Սիրիայի բանակի դեմ, բայց նրանց հասցրած հարվածները և դրանց վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել՝ դրանք ընտրողաբար են արվել:

«Որպես կանոն՝ չեն հարվածել ԻՊ այն ստորաբաժանումներինորոնք կարող էին լրջորեն վնասելսիրիական բանակին,-ասել է Լավրովը,–դա բավականին վտանգավոր ու երկակի խաղ էորը պատկերացում չի տալիս այն մասինթե ինչ է ուզում ԱՄՆ-ը»:

Լրահոս

Դիտել ավելին