Կարևոր իրադարձություններ

Խմբասենյակային նոր գույք`Երևանի քաղաքապետարանի թիվ 154 մանկապարտեզին (լուսանկարներ)

18 Նոյեմբեր, 2015 11:48
Խմբասենյակային նոր գույք`Երևանի քաղաքապետարանի թիվ 154 մանկապարտեզին (լուսանկարներ)

Երևանի քաղաքապետարանի համար 154 մանկապարտեզին տրամադրվել է խմբասենյակային նոր գույք` աթոռներ, սեղաններ, տնակներ, զարգացնող խաղեր: Գույքը հավասարաչափ տեղ է գտել կրթօջախում գործող բոլոր 4 խմբերում: Մանկապարտեզի տնօրեն Արփինե Խաչատրյանը նշել է, որ նորոգ ու բարեկարգ մանկապարտեզին քաղաքապետարանի նվիրաբերած գույքը կարևոր է բազմատեսակ խաղերի կազմակերպման համար և ըստ տարիքային խմբերի՝ կնպաստի փոքրիկների ֆիզիկական և մտավոր ունակությունների կատարելագործմանն ու զարգացմանը:


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լրահոս

Դիտել ավելին