Կարևոր իրադարձություններ

Բելգիայում կայացել է հայկական առաջին գեղեցկության մրցույթը

18 Նոյեմբեր, 2015 12:14
Բելգիայում կայացել է հայկական առաջին գեղեցկության մրցույթը

Բելգիայի Գենտ քաղաքում կիրակի օրը՝ նոյեմբերի 15-ին, կայացել է հայկական առաջին գեղեցկության մրցույթը՝ Miss Armenian Belgium-2015-ը: Մրցույթը կազմակերպել են բելգիահայ երգչուհի Կարինե Օհանյանը (Keyoh), Աննա Օհանյանը և Տաթև Մանուկյանը:

FashionYan.com-ի հետ զրույցում Կարինե Օհանյանն ասաց, որ մասնակիցները թվով 12-ն են եղել: Մրցույթում հաղթող է ճանաչվել 21-ամյա Էլեն Կարապետյանը:

Երկրորդ տեղը զբաղեցրել է 20-ամյա Թագուհի Սիմոնյանը, իսկ երրորդը՝ 23-ամյա Տալին Հարությունյանը:

Շնորհավորում ենք հաղթողներին և կազմակերպիչներին՝ մրցույթին մաղթելով բարեհաջող ընթացք:

Աղբյուրը` http://fashionyan.com/2015/11/17/missarm...

Լրահոս

Դիտել ավելին