Կարևոր իրադարձություններ

Նոր փոստըային բացիկ նվիրված ՀՀ նախագահի մրցանակին

18 Նոյեմբեր, 2015 12:17
Նոր փոստըային բացիկ նվիրված ՀՀ նախագահի մրցանակին

2015 թվականի նոյեմբերի 17-ին ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակին արժանացած անձանց նվիրված փոստային բացիկի և հատուկ ծրարի մարման արարողությունը: Մարման պաշտոնական արարողությանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, «Կասպերսկու լաբորատորիայի» գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին,

Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը և «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲՎ գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը:

 

Տեխնիկական տվյալներն են.

 

Անվանական արժեքը՝ 240 ՀՀ դրամ

Տպաքանակը՝ 500 հատ

Դիզայներ` Վահագն Մկրտչյան

Տպարանը՝ AMPG Group, Հայաստան




«Հայփոստ» ՓԲԸ

«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲՎ

Լրահոս

Դիտել ավելին